Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը մանդատից հրաժարվել է

Բերդի համայնքապետ Հարություն Մանուչարյանը որոշում է կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից: Այս մասին տեղեկացնում է «Զորավոր համայնք» դաշինքի ֆեյսբուքյան էջը։

Գրառման մեջ ասված է․

«Սիրելի’ հայրենակիցներ,

Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք:

Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից:

Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել:

«Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները:
Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից:

Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի:

Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Զորավոր համայնք» դաշինքի ավագանու ցուցակի 4 անդամ և հենց համայնքապետի թեկնածուն անցնում են քրեական գործերով: Հատկանշական է, որ 4-ից 3-ը մեղադրվում են պետությանը և համայնքին վնաս հասցնելու համար:

Դաշինքի համայնքապետի թեկնածու Հարություն Մանուչարյանը, որը Բերդի գործող համայնքապետն է, ընտրության օրը կալանավորված էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ