Տոյվո Կլաարին ադրբեջանական կողմից ևս տեսանյութեր են ուղարկվել

Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը իր միկրոբլոգում հայտնել է, որ ադրբեջանական կողմից ևս մի քանի տեսանյութեր է ստացել․

«Այսօր ինձ մի քանի տեսագրություններ են ուղարկել, որոնցում, ըստ երեւույթին, ցուցադրվում են ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները։ Նրանք նաեւ պետք է հետաքննվեն, եւ եթե իրական մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Հակամարտությունը խոր վերքեր Է թողել երկու կողմերի վրա, եւ դրանք բուժելու համար անհրաժեշտ է հաշվետվողականություն»,- գրել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ