«Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն». Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը.

«Պաշտպանությանն ուղղվող ծախսերը շեշտակի կաճեն. 2023թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանության, հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտին հատկացնել 708.6 մլրդ դրամ՝ 2021 թվականի 518.6 մլրդ դրամի դիմաց։

Հատկացումներն ավելացել են 190 մլրդ դրամով կամ 37%-ով։ Լրացուցիչ ֆինանսավորումը հիմնականում ուղղվելու է ռազմական պաշտպանության ոլորտին, ինչպես նաև հասարակական կարգի և անվտանգության, ազգային անվտանգության, դատական գործունեություն և իրավական պաշտպանության ապահովմանը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ