«Իշխան Սաղաթելյանին իր գործընկերները տարան և «փուռը տվեցին», նրան այլևս լուրջ չեմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան

«Քաղաքական առումով Իշխան Սաղաթելյանին այլևս լուրջ չեմ վերաբերվում, ինքը քաղաքական լուրջ գործիչ չէ, ինքը իրեն սպառել է, իրան տարան, փուռը տվեցին իրա ՀՅԴ-ական, ՀՀԿ-ական գործընկերները՝ շատ հաջող ձևով»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայտարարություններին՝ կապված իմպիչմենթի գործընթացի հետ, ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովի նիստին չեն ներկայացել՝ փոխարենը «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկում են կազմակերպել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը քննարկման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իրական եւ առաջնային օրակարգը Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովումն է, որը պահանջում է ազգային պետական ուղեգծի հաստատում: Նա նշել է, որ իրենք ՀՀ քաղաքացիներից մանդատ են ստացել հենց այս օրակարգը պաշտպանելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ