Ավարտվել է Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի նորոգումը

Ավարտվել է Արթիկ համայնքի Սպանդարյան փողոցի նորոգումը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Շինաշխատանքների շրջանակում կատարվել են հողային աշխատանքներ, երթևեկելի մասի նորոգում, մայթերի, հենապատի կառուցում, առկա հենապատի նորոգում, ճանապարհի կահավորում և այլն։

Ավարտական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը դիտարկել է կատարված աշխատանքները։ Արթիկի Սպանդարյան փողոցը նորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ