«Զերծ մնացեք այլընտրանքային աղբյուրներից ստացված ինֆորմացիան տարածելուց՝ անկախ նրանից լուրը լավն է, թե վատը »․ Տարոն Չախոյան

Վարչապետ աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո բոլորս էլ անհամբեր սպասում ենք որևէ լավ լուրի անհետ կորածների վերաբերյալ։

Սակայն կխնդրեմ հետևել միայն պաշտոնական լրահոսին և ԱԻՆ հաղորդագրություններին։

Զերծ մնացեք այլընտրանքային աղբյուրներից ստացված ինֆորմացիան տարածելուց՝ անկախ նրանից լուրը լավն է, թե վատը, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին։

ԱԻՆ-ը պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով և ցանկացած հաստատված տեղեկատվություն կապված անհետ կորածների հետ տրամադրվում է հանրությանը։

Ցավակցություններս զոհների հարազատներին և շուտափույթ ապաքինում տուժածներին։
Ուժ և համբերություն բոլորիս»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ