«Ռուսաստանը դավաճանել է մեզ. պետք է պոկվել»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի խոսքով՝ Արցախի շուրջ բարդ և անելանելի վիճակ է․

«Հայաստանը վճռական քայլերի չի դիմում, ինչը տեսնում է նաև ՌԴ-ն: Զուգահեռներ անցկացնելով՝ Կոսովոյի ճանապարհը դժբախտություններով լի է եղել, քան Արցախինն է: Եթե մենք ճամբարափոխ ենք լինում, միանում ենք աշխարհի հզորագույնին»:

Խուրշուդյանը կարծում է, որ Հայաստանի պոկվելը Ռուսաստանից հսկայական հարված է լինելու ՌԴ-ին, պոկվելու ենք դավաճանից․ «Ռուսաստանը մեզ դավաճանել է․ մեր պոկվելը հարված է նրա ռազմաքաղաքական դիրքերին: ՌԴ-ից պոկվելու համար քաղաքական կամք է պետք: Ռուսաստանից պոկվելու Հայաստանի զրկանքները Արևմուտքը կհասկանա ու կաջակցի»:

Խուրշուդյանը առաջարկում է ժողովրդական կոնսոլիդացիա իրականցնել․ «Իշխանությունը կոնկրետ քայլերի գնալու համար հասարակությանը պետք է մոբիլիզացնի: ՌԴ-ից պոկվելու դեպքում տնտեսական զրկանքներ ենք կրելու, բայց պետք է դիմել կտրուկ քայլերի: Ռուսական ու ադրբեջանական պատուհասներից ազատվելու համար պատրաստ չե՞նք զրկանքների»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ