Իռլանդիայի նախագահին քննադատում են՝ ռուս-ուկրաինական հարցի մասին կնոջ խոսքերի պատճառով

Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգինսին կոչ են արել հանդես գալ հայտարարությամբ և պարզաբանել ուկրաինական հարցի վերաբերյալ դիրքորոշումը այն բանից հետո, երբ նրա կինը՝ Սաբինա Հիգինսը, հակասական նամակ է գրել Կիևի և Մոսկվայի միջև հակամարտության մասին The Irish Times թերթում: Այս մասին հայտնում է The Independent-ը։

Իռլանդիայի առաջին տիկնոջ ուղերձում ասվում է, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհը «չի համոզել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկուն համաձայնել հրադադարին և բանակցություններին»:

Սաբինա Հիգինսն այդ նամակն իռլանդացի խորհրդարանականների կողմից քննադատության ալիք է բարձրացրել։

Fianna Fail կուսակցության պատգամավոր Մալքոլմ Բիրնը «սարսափելի» է անվանել այն փաստը, որ ուղերձը հետագայում հայտնվել է Իռլանդիայի նախագահի պաշտոնական կայքում:

«Հիգգինսն իրավունք ունի իր անձնական կարծիքը հայտնելու, սակայն երկրի ղեկավարի կայքում նամակը հրապարակելու որոշումը լուրջ հարցեր է առաջացնում։ Իռլանդիայի նախագահը պետք է հստակ հայտարարի Ուկրաինայի ժողովրդի վճռական աջակցության մասին և այն մասին, որ մենք Ռուսաստանի վրա ենք դնում հակամարտության պատասխանատվությունը»,- կարծում է նա։

Ինչպես նշում է հրատարակությունը՝ Իռլանդիայի ղեկավարը դեռևս մեկնաբանություններ չի տվել ստեղծված իրադրության վերաբերյալ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ