Թուրքիայում հայերի վրա իրականացված հարձակումից հետո ալևիների վրա է հարձակում կատարվել

Թուրքիայի մայրաքաղաքում այլատյացության դեպքերը շարունակվում են շատանալ: Երեկ գիշերը հարձակման են ենթարկվել ալիևիներին պատկանող մի շարք կառույցներ:

Դեպքերից մեկում անհայտ անձինք մտել են տեղի ալևիական գրասենյակ և ծեծի ենթարկել այնտեղ եղած մարդկանց:

Վերոնշյալ դեպքը ֆիքսել են տեսախցիկները: Դեպքի վայր են ժամանել Թուրքիայի ոստիկանական աշխատակիցները, որոնք սկսել են հետաքննություն են անցկացրել:

Թուրքիայի ալևիների կառույցները նշում են, որ սա ոչ թե հասարակ միջադեպ է եղել, այլ նպատակաուղղված հար-ձակում ալևիների դեմ:

Ավելի վաղ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլյանը ահազանգել էր, որ Թուրքիայի Ուսկուդար քաղաքում մի խումբ անձինք հարձակվել են Առլեն անունով հայ երիտասարդի վրա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ