Հայաստանը պոտենցիալ մաքսանենգների ցանկում է Իսրայելի եւ ԱՄԷ-ի հետ

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը Հայաստանը ներառել է այն երկրների շարքում, որոնց միջոցով սանկցիաների ներքո գտնվող ապրանքները կարող են հայտնվել Ռուսաստանում:

Հայաստանի հետ միասին դեպի ՌԴ նման ապրանքների ուղարկման համար անցակետերի շարքում նշվում են Վրաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մեքսիկան, Նիկարագուան, Սերբիան, Սինգապուրը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թայվանը, Տաջիկստանը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Ուզբեկստանը:

Ամբողջական ցուցակը պարունակվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության երկու ստորաբաժանումների՝ Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցի (FinCEN) եւ Արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի հանձնարարականներում: Երկուսն էլ ֆինանսական հաստատություններին կոչ են արել ՛՛զգոնություն ցուցաբերել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ խուսափելու արտահանման վերահսկողությունից՛՛, որը սահմանվել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պատճառով:

Ընդ որում, հանձնարարականներում ընդգծվում է, որ հսկողության ենթակա ապրանքները կարող են այդ երկրներ օրինական ճանապարհով արտահանվել որպես հումք, սակայն դրանց հետագա արտահանումը Ռուսաստան կամ Բելառուս ՛՛լրացուցիչ անցակետերի հաշվին՛՛ մի շարք դեպքերում արգելված է:

՛՛Հատուկ մտահոգություն պատճառող՛՛ ապրանքների կատեգորիային, ըստ Աարդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի, դասվում են տեխնիկան, որը կարող է օգտագործվել ռազմական նպատակներով, օդանավերի պահեստամասեր, hydroacustic համակարգեր, ալեհավաքներ, spectrophotometer-ներ, փորձարկման սարքավորումներ, GPS համակարգեր, վակուումային պոմպեր, նավթահանք սարքավորումներ եւ այլն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ