«Ինչպես և վերջիններիս տերերը, այնպես էլ սույն լրատվամիջոցները մաշվում են և շարունակելու են մաշվել».Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Մի շարք ԶԼՄ-ներ հայտարարել են, որ բոյկոտում են վարչապետի մամուլի ասուլիսը՝ պատճառաբանելով, թե իբր ասուլիսի համար սխալ ֆորմատ է ընտրված։

Հատկանշական է, որ այս հայտարարությանը միացածների մեծամասնությունը հենց այն լրատվամիջոցներն են, որոնք դեռևս 2018-ից են բոյկոտում ժողովրդի ազատ կամարտահայտմանը՝ սպասարկելով ոչ թե հանրության, այլ ռևանշիզմի ձգտող անձանց շահերը։

Բայց ինչպես և վերջիններիս տերերը, այնպես էլ սույն լրատվամիջոցները մաշվում են և շարունակելու են մաշվել։

Զավեշտի ժանրից է, երբ սեփական ժողովրդի ընտրած իշխանության հասցեին օրական տարատեսակ ստերով ու վիրավորանքներով համեմված հրապարակումներ անող ԶԼՄ-ները խոսում են ժողովրդավարությունից։

Շարունակեք բոյկոտել, իսկ «քարավանը գնում է․․․»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ