«Պատրաստվում ենք պատերազմական իրավիճակին»․ տեղի ունեցան պահեստազորային վարժանքներ

Հունիսի 5-11-ը Հանքավանում տեղի ունենեցավ պահեստազորային վարժանքներ, որոնք կազմակերպվել էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություննների հետ համագործակցությամբ։

Ծրագրի նպատակն էր գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։ Նման վարժանքներ նախատեսվում է անցկացնել նաև սեպտեմբեր ամսին:

Երեկ էլ՝ հունիսի 12-ին, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն ու մասնակիկցները ամփոփեցին ծրագիրն ու արդյունքները: Մեզ հետ զրույցում մասնակիցները նշեցին նման վարժանքների կարևորության մասին և հորդորեցին մյուսներին ևս իրենց միանալ:

Կազմակեսրպիչների խոսքով՝ այս տեսակ վարժանքները, եթե ոչ լրիվ, ապա կիսով չափ մասնակիցների պատրաստում են ցանկացած պահի սկսվող մարտական գործողություններին և բարձր պահում զինվորական պատրաստականությունը, որը մեր օրերում խիստ անհրաժեշտ է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ