Պատգամավորի մանդատով խուլիգանը կրկնակի վտանգավոր է

Այսպիսի տեսանյութեր ես նայում ու խղճահարություն զգում այն երկրների նկատմամբ, որտեղ նման «ընդդիմություն» կա։ Հետո գալիս է այն գիտակցումը, որ այդ խուլիգանները հենց քո երկրի պատգամավորներն են, և դու սարսափում ես։

Այո, հենց մենք ենք մանդատով օժտել այս ավազակներին, և նրանք օգտվում են դրանից, ճիշտ է՝ սեփական, կեղտոտ նպատակներով։

Եվ հիմա, օգտվելով մանդատից, նրանք խուլիգանություն են անում օդանավակայանում ՝ փորձելով ամեն գնով հավասարակշռությունից դուրս բերել այն մարդուն, որն ուղևորվում է երկրի համար կարևորագույն բանակցությունների՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար։

Դա ասես քիչ է, նրանք նաև տեսանյութ են տարածում սոցցանցերի միջոցով։ Հարցրեք՝ ինչու՞։ Պարզապես, որովհետև նրանք նողկալի են, իսկ հրապարակումը վճարման չեկ է պատվիրատուի համար։ Հարցրեք՝ ո՞վ է պատվիրատուն։ Պատվիրատուն Հայաստանի և հայ ժողովրդի թշնամիներն են, և նրանց անունները դուք շատ լավ գիտեք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ