Կստեղծվի Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Մայիսի 26-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Լիբանան ամփոփվել է «Շաղզոյյան» կենտրոնում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմամբ։ Այդ մասին հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունից:

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, ողջունելով Արցախի պատվիրակությանը, վստահեցրել է, որ Արցախի ուղղությամբ ՀՅԴ Լիբանանի կառույցների աշխատանքները շարունակական են լինելու։

Արթուր Թովմասյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատվիրակության անունից արժևորել լիբանանահայ համայնքի, հատկապես Լիբանանի դաշնակցական կառույցների Արցախի Հանրապետության կայացմանն ուննեցած անսակարկելի գործունեությունը։

Միաժամանակ Արցախի խորհրդարանի նախագահը Հակոբ Բագրատունուն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ, որի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ։

Հակոբ Բագրատունին մեծ խանդավառությամբ է ընդունել առաջարկը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ