Վահագն Ալեքսանյանը տեսանյութեր ցույց տվեց

«Կարոտել էինք «Հայաստան» ու «ՊՈՒ» խմբակցությունների դրսևորումները, որոնցում որ նրանք անկեղծ են քաղաքացիների հետ ու էն դրսևորումը, որ հերթական անգամ նրանք փախան բովանդակային քննարկումից, ճշմարտությունից. դա շատ ազնիվ էր ու անկեղծ, ողջույնի ու ծափերի արժանի»,- ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ տեղի ունեցածին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին ՔՊ պատգամավորները հոտնկայս ծափահարում, վանկարկում «Հայաստան», կարոտե՞լ էին իրենց գործընկերներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ