«Միջուկային զենքի հիմնական գործառույթը «պատերազմի կանխումն է»»․ Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը կշարունակի միջուկային ուժերն ամրապնդել «առավելագույն արագությամբ»:

Փոխանցում է kommersant-ը ։ Մենք միջոցներ կձեռնարկենք առավելագույն արագությամբ զարգացնելու և ամրապնդելու ԿԺԴՀ-ի միջուկային ուժերը», — ասել է ԿԺԴՀ ղեկավարը:

Նրա խոսքով՝ միջուկային զենքի հիմնական գործառույթը «պատերազմի կանխումն է»։

«Եթե որևէ ուժ ոտնձգություն կատարի մեր հիմնական շահերի վրա, անհնար կլինի չօգտագործել մեր միջուկային ուժերի երկրորդ անսպասելի գործառույթը»,- նշել է Կիմ Չեն Ընը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ