Արցախում ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ

Ժամը 20:00-ին Արցախում ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ-ից, քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35 %: Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտունու շրջան Բերդաշեն– 1052 ընտրողներից 665 կամ 63.21 % Ծովատեղ – 97 ընտրողներից 49 կամ 50.52 % Նորշեն – 252 ընտրողներից 103 կամ 40.87 % Սոս– 756 ընտրողներից 343 կամ 45.37 % Վարանդա– 70 ընտրողներից 14 կամ 20.00 % Շահումյանի շրջան Ակնաբերդ– 322 ընտրողներից 84 կամ 26.09 % Հիշեցնենք, որ տարածքային ընտրական հանձնաժողովներն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա ամփոփում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ