Սեյրան Օհանյանի կինը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում․ հայտնաբերվել է միլիոնավոր դոլարների ապօրինի շրջանառություն

Այն,  որ  ԱԺ ամբիոնից հայրենիքի փրկության մասին գեղեցիկ ճառեր ասող Սեյրան Օհանյանը ժամանակին Պաշտպանության նախարարի պաշտոնում հասցրել է  միլիոններ դիզել, կարծես այլևս  ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ։

Ընդ  որում,  ըստ MediaNews-ի հավաստի  տեղեկությունների  վերջերս իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սեյրան Օհանյանի կինը, ով ակտիվ մասնակցություն է ունեցել ամուսնու գործած  ապօրինությունններին։  Իրավապահները մասնավորապես հայտնաբերել են, որ  Պաշտպանության նախարարի պաշտոնում պաշտոնավարման ժամանակ Սեյրան Օհանյանի կնոջ հաշվեհամարներին եղել են միլիոնավոր դոլարների ապօրինի շրջանառություն, իսկ  ավելի ուշագրավ է, որ Սեյրան Օհանյանի կնոջ հաշվեհամարին միլիոնավոր դոլարները փոխանցվել են Օհանյանի վարորդի անունից։  

Մեր տեղեկություններով իրավապահների այս բացահայտումից հետո առաջիկայում  նոր քրեական գործ կհարուցվի, իսկ Սեյրան Օհանյանի կնոջը, ինչպես նաև վարորդին ու հենց Սեյրան Օհանյանին մեղադրանք կառաջադրվի։

Հիշեցնենք,  որ  Հայաստանում 2018-ին  տեղի ունեցած  հեղափոխությունից հետո նույն Սեյրան Օհանյանն ու վերջինիս  կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ջանք չեն խնայում  հանրությանը մոլորեցնելու ու Վահագնի շքեղ առանձնատան հետ  իրենց կապը հերքելու համար։ Ի դեպ, հանրությունը  Սեյրան Օհանյանի շքեղ առանձնատունը համեմատում է  Ելիսեյան պալատի հետ։ 

Սեյրան Օհանյանի շքեղ պալատը թերևս ամենավառ ապացույցն է վերջինիս կնոջ  հաշվեհամարին միլիոնավոր դոլարների ապօրինի շրջանառության։

Հուսանք, հայրենիքի փրկության մասի գեղեցիկ  ճառեր ասող Սեյրան Օհանյանը գոնե այսօր՝ ընդդիմության  հրավիրած հանրահավաքին իր ելույթի ժամանակ կբացատրի կնոջ միլիոնների ու  սեփական պալատի ծագումնաբանությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ