Ասել են ուժեղ ցլիկ, Կարապետյանին դուր է եկել. օտարերկրացին ուզում է ՀՀ-ում լինել իշխան, մենք՝ ճորտ. Ազատ Արշակյան․ տեսանյութ

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի խոսքով՝ պետք է լուրջ վերաբերվել նրան, որ օտարերկրացիներն ուզում են իշխանափոխություն անել Հայաստանում: Ըստ նրա՝ նման մարդիկ առողջության հետ խնդիր ունեն:

Այս մասին Արշակյանն ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ մեկնաբանելով Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, թե իշխանափոխության հասնելու համար, այսպես ասած, գաղտնի ծրագիր ունեն:

«Ընդդիմությունը վաղվա ծրագիրը պետք է առաջարկի, դրանց առաջարկածն ինչ է՝ գավառականությո՞ւն: Ասել են՝ ուժեղ ցլիկ, Կարապետյանին դուր է եկել: Փակեք դրան, թող գնա բանտում խոսի խցակիցների հետ։ Օտարերկրացին ուզում է ՀՀ-ում լինել իշխան, մենք էլ՝ ճորտ»,- նկատում է նա:

Ըստ զրուցակցի՝ Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանն է բերել իշխանության որպես գուբերնատոր, և նա օկուպանտ է:

«Մեզ որպես գեղջուկ, լոլիկ աճեցնող են պատկերացնում, որ տրեխներով ու փափախներով պետք է լինենք»,- կարծում է նա:

Անդրադառնալով վերջերս կայացած ԱՊՀ գագաթնաժողովին՝ Ազատ Արշակյանը նկատում է. «Ուռած, տռզած բռնապետները հավաքվել էին, չգիտեն էլ՝ երբվանից են զավթել իշխանությունը: Փաշինյանն ասեց՝ ես տարբեր եմ ձեզնից, մաստեր կլաս ցույց տվեց»:

Զրուցակիցը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա կանգնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմացը և ասի. «Քեզ լավ պահի, հարգի մեզ, լինենք որպես գործընկեր, ոչ թե ճորտ ու դրածո»:

Ազատ Արշակյանը խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ