Լոռու մարզային քննչական վարչությունը նոր պետ ունի

Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի հունվարի 26-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

III-X.2026թ. — ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ,
2025-2026թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
IV-VI.2025թ. — ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ,
2023-2025թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ,
2020-2023թթ. — Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ,
2017-2020թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2017թթ. — ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ,
X-XI.2014թ. — ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ,
2013-2014թթ. — ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ