Վարչապետը դիվանագիտորեն ապտակեց Պուտինին. ակնհայտորեն Կարապետյանը «գաղտնի» պլան ունի. Սարգսյան. տեսանյութ

Եվրաատլանտյան պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանը կարծում է, որ ԱՊՀ հարթակում վարչապետը դիվանագիտական ապտակ հասցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Նրա խոսքով՝ Ալմա-Աթայի հռչակագիրը մեզ համար խաղաղություն է, իսկ Պուտինի համար՝ «Հաագայի տրիբունալ»:

Ըստ Սարգսյանի՝ Ռուսաստանի ղեկավարը ռազմական հանցագործ է, և ՌԴ բնակչության 60 տոկոսը աջակցում է նրան. «Այսինքն՝ շնորհակալ են, որ Ուկրաինայում ամեն օր բարուր երեխա են սպանում»:

Ինչ վերաբերում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կրկին արած այն հայտարարությանը, թե «Հայաստանը ոչ մի տեղ չի կարող փախչել», Սարգսյանը հումորով է արձագանքում. «Խանդոտ կանանց տեսակ կա, որ ասում է՝ առանց ինձ դու ոչ մեկի պետք չես, քեզ ոչ մեկը չի սպասում, հիմա կոլխոզի նախագահ Լուկաշենկոյինն է, ընդամենը խամաճիկ է»:

Մեկնաբանելով գազի գնի հնարավոր թանկացման վերաբերյալ խոսակցությունները՝ նա նկատում է. «Մենք կարող ենք Իրանից եկած խողովակով ստանալ բավական գազ, որպեսզի բնակչությունը ձմեռը գազ ունենա»:

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե իշխանության հասնելու համար «գաղտնի» ծրագրեր ունեն, զրուցակիցը հեգնում է. «Ակնհայտորեն իրենք «գաղտնի» պլան ունեն, Կարապետյանի կողմնակից բոլոր տաքսու վարորդները գիտեն դրա մասին: Սամվել Կարապետյանն ուզում է գալ իշխանության. էլ դրա գաղտնի պլանը ո՞րն է»:

Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի տաղավարում խոսել է նաև այլ թեմաների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ