![]()
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ կոմիտեն չի հայտնում։
![]()