ՆԱՏՕ-ի դաշնակիցները խաղաղապահ առաքելություն չեն ուղարկի Ուկրաինա

ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրաժարվել են խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա, սակայն խոստացել են շարունակել զենքի մատակարարումները, տեղեկացնում է AFP-ն։

Ինչպես հաղորդվում է՝ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին առաջարկել է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

Էստոնիայի պաշտպանության նախարար Կալե Լաանետն ասել է, որ խաղաղապահ առաքելությունը ՛՛հնարավորություններից մեկն է, եւ, իհարկե, պետք է դիտարկել բոլոր հնարավորությունները, որոնք կարող են օգնել Ուկրաինային՛՛: Սակայն, նրա խոսքով, տեղակայման համար կպահանջվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությունը, որտեղ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի:

Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլոնգրենն էլ ասել է, որ այդ մասին դեռ վաղ է խոսել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ