Իրանում կրակի ավանդական տոնի ժամանակ 13 մարդ Է զոհվել․ 814-ը՝ վիրավորվել

Իրանում Չարշանբե Սուրիի՝ կրակի ավանդական տոնի ժամանակ առնվազն 13 մարդ Է զոհվել։ Այս մասին երեքշաբթի հայտնել Է Իրանի արտակարգ պատահարների կազմակերպության ղեկավար Ջաֆար Միադֆարը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր երեկոյան ժամը 20:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 20։00-ին ) Չարշանբե Սուրիի տոնակատարության հետ կապված միջադեպերի ընթացքում 13 մարդ, ցավոք, մահացել է, 814 մարդ վիրավորվել»,- ասել է նա:

Չարշանբե Սուրին ավանդական տոն է, որը նշվում է վերջին չորեքշաբթի գիշերը՝ իրանական Նոր տարվա՝ Նոուրուզի նախօրեին, որն այս մարտի 20-ին է: Այդ օրը մարդիկ խարույկներ են անում ու ցատկում դրանց վրայով։ Վերջին տարիներին երիտասարդների շրջանում հայտնի է դարձել հրատեխնիկական միջոցների օգտագործումը, ինչի պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ