Սուրենյանը դիմել է քաղաքապետ Հայկ Մարությանին

 

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․

«Պարոն Մարության, վերակնագնեք Երևան քաղաքի անխնա ոչնչացված կանաչապատ տարածքները, վստահ կարող եմ ասել, որ վերջին տասնամյակում Երևանում դիտվող անոմալ շոգերը և օդի բարձր աղտոտվածության մակարդակը նաև կանաչապատ տարածքների ոչնչացման հետևանք է»:

«Պրոցեսը 100 տոկոս իրավական է սկզբից մինչև վերջ: Մենք պետք է շարժվենք միայն օրենքով: Բազմիս խոսել ենք սրա մասին, այստեղ խնդիր չունենք:

Պայմանագրով նախատեսված է, որ վարձատուն՝ համայնքը, իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ նախապես մեկ ամիս առաջ ծանուցելով վարձակալին:

Պայմանագիրը կնքելուց քաղաքապետարանը, սուբյեկտը գիտեն, որ գոյություն ունի նման կետ»,- ասաց Հ. Մարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ