Օդային հարձակման հետևանքով ոչնչացվել է Մարիուպոլի ծննդատունը

Մարիուպոլում ռուսական ավիացիայի հարվածի ժամանակ ոչնչացվել է քաղաքի կենտրոնում գտնվող ծննդատունը, հիվանդանոցը, մանկական և թերապևտիկ բաժանմունքը։

«Ukrinform»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Դոնեցկի շրջանային վարչակազմի ռազմական ղեկավար Պավլո Կիրիլենկոն։

«Ռուս օդաչուն, ով երևի չի վարանում իրեն մարդ անվանել, հենց նոր է քաշել ձգանը՝ հստակ իմանալով, թե ուր է թռչելու ռումբը։ Դադարիր քեզ մարդ անվանել»։ — հավելել է Կիրիլենկոն։

Մարիուպոլում ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որով հատնում է, որ ծննդատան պայթյունի հետևանքների վերաբերյալ իրեղեն ապացույցներ է հավաքում՝ Արդարադատության միջազգային դատարան դիմելու համար:

«Այսօր ռուսական զորքերը ավիառումբ են նետել հիվանդանոցի և ծննդատան տարածքում, որտեղ երեխաներ և կանայք են եղել։ Զոհերի և վիրավորների թիվը ճշտվում է։ Եվս մեկ ավիահարված եղել է մոտակայքում՝ քաղաքի կենտրոնում»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ