Ռուսական ԶՈւ-ն հարձակվել է Սևերոդոնեցկի վրա. կան զոհեր և ավերածություններ

Լուգանսկի մարզի Սևերոդոնեցկն անցած օրվա ընթացքում ենթարկվել է երեք զանգվածային գնդակոծությունների, կան զոհեր: Այս մասին հայտնել է Լուգանսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։

«Ռուսական բանակը շարունակում է կրակել մեր քաղաքների բնակելի թաղամասերի ուղղությամբ։ Միայն Սևերոդոնեցկը 24 ժամում ենթարկվել է երեք զանգվածային գնդակոծության»,-նշել է Սերգեյ Գայդայը։ Մեկ օրում Լուգանսկի մարզում վնասվել կամ ամբողջությամբ ավերվել է 63 տուն։

Սևերոդոնեցկում ռուսական բանակը կրակ է բացել քաղաքի բնակելի տների և շենքերի վրա, մասնավորապես ՝ մանկապարտեզի, խանութի, բենզալցակայանի վրա։ Հայտնաբերվել են 7 զոհվածների մարմիններ, այդ թվում՝ մեկ կնոջ:

Նշվում է, որ բացի Սևերոդոնեցկից, վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական զորքերը գնդակոծել են Լիսիչանսկը, Ռուբիժնե, Պոպասնայա, Կրեմեննայա և Մետելկինոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ