ՌԴ հարվածներից ոչնչացվել են Ուկրաինայի 74 ռազմական օբյեկտներ և 4 «Բայրաքթար»

Ռուսական զինված ուժերն Ուկրաինայում ոչնչացրել են 74 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 11 օդանավակայան և ռազմածովային բազա։

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Կոնաշենկովի փոխանցմամբ, ոչնչացվել են նաև С-300 և Бук-M1 զենիթահրթիռային համակարգերի 18 ռադիոլոկացիոն կայաններ։
Խոցվել են մարտական ուղղաթիռ և չորս «Բայրաքթար TB-2» գրոհային անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ