Հայտնաբերվել է Յուրայի դարաշրջանի ամենամեծ պտերոզավրի կմախքը

Շոտլանդիայում հայտնաբերվել է Յուրայի դարաշրջանի աշխարհի ամենամեծ պտերոզավրի մնացորդները՝ թևերի բացվածքով մոտավորապես 2,5 մ, այս մասին հայտնում է The Guardian թերթը՝ հղում անելով Current Biology ամսագրում հրապարակված հոդվածին։

Նշվում է, որ կենդանու լավ պահպանված կմախքը հայտնաբերվել է 2017 թվականին Սքայ կղզում։ Այն վերագրվել է Dearc sgiathanach նոր ցեղին և տեսակին:

 

Հիմնվելով ավելի վաղ գտածոների վրա՝ գիտնականները ենթադրում էին, որ Յուրայի դարաշրջանի պտերոզավրերը թևերի բացվածքով չեն աճել 1,6-1,8 մետրից ավելի՝ հասնելով ավելի մեծ չափերի միայն կավճի ժամանակաշրջանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ