«Հայաստանն առաջատար է տարածաշրջանում՝ «Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցի համաձայն»․Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բրիտանական «Էքոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» հեղինակավոր հետազոտական կազմակերպությունը հրապարակել է իր «Ժողովրդավարության ինդեքս-2021» զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը 2021 թվականին բարելավել է իր ժողովրդավարության ընդհանուր ցուցանիշը 0.14 միավորով 2020 թվականի համեմատ:

Հայաստանը, այսպիսով, 89-րդն է աշխարհում՝ ժողովրդավարության ինդեքսի առումով, և առաջատարը տարածաշրջանում: Վրաստանը 91-րդն է, Թուրքիան՝ 103-րդը, Ադրբեջանը՝ 141-րդը: Ըստ «Էքոնոմիստի»՝ 2021 թվականի հուլիսին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունները տուրբուլենտության և դժգոհությունների ժամանակաշրջանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանին տվեցին հանրային հզոր մանդատ:

Պարոն Փաշինյանի և նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջախջախիչ հաղթանակը որոշակի կայունություն բերեց 2020 թվականի ռեցեսիայից և Ադրբեջանի հետ պատերազմից հետո։ Սա թույլ տվեց կառավարությանը շարունակել իր ժողովրդավարական բարեփոխումները: Ինչևէ, «Էքոնոմիստը» նաև նշել է, որ չնայած ժողովրդավարության ցուցանիշի բարելավմանը՝ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ, այդուհանդերձ, կան որոշակի մտահոգություններ: Մասնավորապես՝ դատական ​​իշխանության անկախությունը դեռ հարցականի տակ է, իսկ ընդդիմությունը՝ մարգինալացված»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ