Օդի ջերմաստիճանը կնվազի 14-17 աստիճանով. եղանակը՝ Երևանում և մարզերում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին, 22-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ի երեկոյան ժամերից ձյան տեսքով:

Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, դեկտեմբերի 20-22-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-25-ին աստիճանաբար կնվազի գիշերը 14-17, ցերեկը՝ 10-12 աստիճանով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ