Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Առաջարկվում է Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երևանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ