«Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեր համար». Նիկոլ Փաշինյան

Ժամանակակից աշխարհը ոչ ժամանակակից աշխարհից տարբերվում է նրանով, որ ժամանակակից աշխարհը մոդելների և մոդելավորման աշխարհ է, որտեղ գրեթե ամեն ինչ մոդելավորված է և աշխատում է այդ տրամաբանությամբ։

Այս մասին «Մտքերի գագաթնաժողով»-ին իր ելույթի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը.

«Երբ մենք մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն և սկսում ենք ավելի մեծ մասնակցություն ունենալ պրոցեսների կառավարմանը և ավելի կանխատեսելի դարձնել պրոցեսները մեր համար։ Եթե անդրադառնանք աշխարհաքաղաքականությանը, պետք է արձանագրենք, որ այն էլ որոշակի մոդելավորման կարող է տրվել, քանի որ աշխարհաքաղաքականությունը շատ նման է մակընթացություններին ու տեղատվություններին, որոնք անընդհատ տեղի են ունենում։

Չմոդելավորված աշխարհում մարդիկ չէին հասկանում, թե այդ երևույթները ինչու և ինչպես են տեղի ունենում, իսկ մոդելավորված աշխարհում դրանք արդեն դառնում են կանխատեսելի պրոցեսներ։

Կարծում եմ, որ այսօր ամենահրատապ հարցը, որ պիտի քննարկվի մտքերի գագաթնաժողովում, հենց աշխարհաքաղաքականության մոդելավորումն է: Շատ կարևոր է, որ միտքը այս ուղղությամբ գեներացվի, հարցեր ձևակերպի և պատասխաններ տա, որովհետև դրանք առանցքային նշանակություն ունեն մեր երկրի անցյալի, ներկայի եւ ապագայի համար, որոնց պատասխանը շատ կարևոր է ապագայի տեսանկյունից, այդ ապագան կանխատեսելի կլինի, այնքանով որ մենք կկարողանանք մոդելավորել այն աշխարհաքաղաքականությունը, որը տեղի է ունենում մեր տարածաշրջանում՝ ավելի նեղ և ավելի լայն, գլոբալ առումով, — ասաց Փաշինյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ