Ադրբեջանցիները ՀՀ տարածքով ամեն օր թռիչքներ են իրականացրել մինչև 2014-ը, այդ թվում՝ Բաքու-Նախիջևան. Տաթևիկ Ռևազյանը նոր մանրամասներ է հայտնում

«Հայաստանը չի փակել իր օդային տարածքը, Ադրբեջանն էլ չի փակել իր օդային տարածքը հայկական փոխադրողների առջև, բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում, որը կապված էր թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման հետ։ Սահմանափակումները կապված են թռիչքային անվտանգության հետ:

Հատուկ օդային տարածքը փակելու քայլ տեղի չի ունեցել»,-Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 6-ին Հայաստանի օդային տարածքով իրականացվել է Բաքու-Նախիջևան թռիչք:

Ռևազյանի խոսքով՝ ադրբեջանցիները ամեն օր թռիչքներ են իրականացրել մինչև 2014 թվականը, այդ թվում Բաքու-Նախիջևան․ «Իրենք որոշեցին դադարեցնել թռիչքները, հիմա որոշել են վերականգնել: Իսկ մենք չէինք թռչում Ադրբեջանի օդային տարածքով, որովհետեւ կոմերցիոն տեսակետից արդյունավետ չի։

Մենք չգիտենք, թե ով է այդ օդանավում կամ ինչ բեռ կա, բայց ըստ միջազգահյին օրենսդրության իրավունք չունենք քաղաքացիական օդանավով տեղափոխել զենք»:

Հայաստանի օդային տարածքն օգտագործելու դեպքում Ադրբեջանը գումար պետք է վճարի, որի չափը կախված է օդանավի քաշից. «Մենք դա կիմանանք մոտ 3 ամիս հետո, գումարը գանձվում է «Եվրակոնտրոլ» ընկերության կողմից, որը գտնվում է Բրյուսելում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ