«Վարչապետի պատասխաններից հետո դուք հայտնվում եք քաղաքական ոչ շահեկան վիճակում…». Վահագն Ալեքսանյանը՝ Լիլիթ Գալստյանին

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ՀԾԿՀ անդամի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է Արա Նռանյանի թեկնածությունը՝ որպես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու:

Դիմելով թեկնածուին ներկայացնող՝ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը կարևորեց ՀԾԿՀ-ում ընդդիմության թեկնածուի առաջադրումը և նկատեց, որ այդ քվոտան ընդդիմությանն է տրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից:

«Օրենքի պահանջ է նաև, որ ԱԺ-ն քննարկի և քվեարկի կառավարության ներկայացրած նախագծերը, բայց դուք ամեն մի նիստ սկսում եք քաոսային ոճով: Տիկին Գրիգորյանը միշտ առաջինը գալիս է ամբիոնի մոտ և հայտարարում է՝ էս ինչ եք բերել, գիտեք՝ ինչ է կատարվում, բայց պարզվում է, որ այս ամբողջ օրակարգը պետք է քննարկվի ԱԺ-ում, որովհետև այդ ամենն արվում է Հայաստանում բնականոն կյանքն ապահովելու համար, տիկին Գալստյան»,- հավելեց Վահագն Ալեքսանյանը:

Արձագանքելով Լիլիթ Գալստյանի այն խոսքին, թե պետական պաշտոնյաները վախենում են գալ ԱԺ և ՀՀ կենսական շահերին առնչվող հարցերին պատասխանել, Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց, որ կառավարությունը ամեն շաբաթ բարձրագույն՝ վարչապետի մակարդակով ներկայանում է խորհրդարանում և պատասխանում է ձեր բոլոր հարցերին. «Նրա պատասխաններից հետո դուք եք, որ քաղաքական ոչ շահեկան վիճակում եք հայտնվում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ