Գյումրիում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն

«Գյումրու բժշկական կենտրոնի» բարեփոխումների ծրագրի շրջանակներում այսօր մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում բացվել է գերժամանակակից սարքավորումներով հագեցած ախտորոշիչ կենտրոն, որը համալրված է Հայաստանում ամենահզոր հնարավորություններով օժտված էխոսկոպիկ սարքով` GE Voluson S 10 Expert-ով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Սարքը հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել օնկոգինեկոլոգիական պաթոլոգիաները, պտղի զարգացման արատները, վաղ ժամկետներում կատարել պտղի դոպլեր հետազոտություններ։ Նշվում է, որ
նմանատիպ կենտրոն ունենալու անհրաժեշտությունը միշտ է եղել մարզում։ Այն ոչ միայն կծառայի հղիներին, այլ նաև օնկոգինեկոլոգիական հիվանդություններ ունեցող կանանց հնարավորություն կտա խնaդիրները վաղ հայտանբերել։

«Գյումրու բժշկական կենտրոնի» տնօրեն Արմեն Իսահակյանի հավաստմամբ ՝ առաջիկայում կենտրոնը կհամալրվի նաև կրծքագեղձի հետազոտություն իրականացնող սքրինինգային սարքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ