Առաջնորդների վիրավորանքների փոխարեն թերևս սեփական բառամթերքի համար հնչի առաջին ներողությունը

 

Ղազինյանն, անդրադառնալով «Քաղպայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի ելույթի այն հատվածին, որ ընդդիմադիրները ժողովրդին ժեխ և զոմբի էին անվանում, վստահեցրեց, որ իրենց դաշինքի ղեկավար կազմը երբեք չի վիրավորել ժողովրդին. «Եթե գտնեք մեկ այդպիսի դեպք, մենք ներողություն կխնդրենք»:

MediNews կայքը մի փոքր «շրջայց» կատարեց Ղազինյանի ֆեյսբուքյան հարթակում և ընդամենը հիշեցման կարգով մեջբերում ենք այն խոսքերը և գրառումները, որտեղ տեղ են գտել վիրավորական և ոչ հարիր բառամթերք, սեփական հայրենակիցների հասցեին հնչած։

Իսկ ինչ վերաբերվում է առաջնորդների կողմից հնչեցրած վիրավորանքներին, թույլ տվեք մի փոքր հիշեցում․

Ոչ վաղ անցյալում ձեզ քաղաքական առաջնորդ էիք ընտրել Վազգեն Մանուկյանին, ով ի լուր աշխարհի հայտարարեց, որ  իր ճանապարհը փակած գյումրեցիները բոմժեր էին։

Դե երևի այս մի քանի փաստերը բավական են, որ հնչի խոստացված ներողությունը․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ