Իսրայելը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը մեղադրում են Իրանին ճապոնական լցանավի վրա հարձակվելու մեջ

ԱՄՆ-ն, հիմնվելով առկա տեղեկատվության վրա, վստահ է, որ Mercer Street լցանավի վրա վերջերս կատարված հարձակման հետևում կանգնած է Իրանը, այդ հարձակմանը «արդարացում չկա», կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Ուսումնասիրելով առկա տեղեկատվությունը ՝ մենք վստահ ենք, որ Իրանն իրականացրել է այդ հարձակումը, որը հանգեցրել է երկու անմեղ մարդու մահվան ՝ օգտագործելով պայթուցիկ սարքերով անօդաչու թռչող սարքեր, որոնք Իրանն ավելի ու ավելի է օգտագործում տարածաշրջանում», – ասել է Բլինկենը, որի հայտարարությունը տարածել է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Մեծ Բրիտանիան ևս Իրանին մեղադրել է Mercer Street լցանավի վրա հարձակման մեջ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թեհրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման համար պատասխանատվությունից խուսափելու մեջ:

Ճապոնական Mercer Street լցանավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքներն անհիմն են, ասել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

Zodiac Maritime օպերատոր ընկերությունը ուրբաթ օրը հայտնել է, որ Ճապոնիային պատկանող Mercer Street լցանավը ենթարկվել է Հնդկական օվկիանոսում ենթադրյալ ծովահենային հարձակման։ Հաղորդվում էր, որ անձնակազմի երկու անդամները՝ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիները, զոհվել են։ Հետագայում անձնակազմը վերադարձրել է վերահսկողությունը նավի նկատմամբ և սկսել է շարժվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ: «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունն ընդգծում է, որ Լիբերիայի դրոշի ներքո ընթացող նավը կապված է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերի հետ, որին պատկանում է Zodiac Group-ը:

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում կարծում են, որ նավի վրա հարձակումը, նախնական տվյալներով, իրականացվել է անօդաչու սարքի օգնությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ