«Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ…». Նազելի Բաղդասարյան

«Եկեք փաստենք, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, և ակնհայտ է, որ Ադրբեջանը միտումնավոր սրում է իրավիճակը՝ դիմելով սադրիչ գործողությունների»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ շեղվելով այսօր՝ հուլիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստի օրակարգից:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունները խախտում են եռակողմ համաձայոնթյունները, բայց Հայաստանի իշխանությունները մտադիր են դիմելու այնպիսի քայլերի, որոնք կապահովեն տարածաշրջանի անվտանգությունն ու խաղաղությունը:

Նազելի Բաղդասարյանն ընդգծեց. «Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ: Ես կոչ եմ անում միջազգային բոլոր կառույցներին դիմել հստակ, գործուն քայլերի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ