Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադառնալով նախօրեին հովիվների պահանջարկի մասին արված հայտարարությանը, ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Նախորդ հինգշաբթի մեծ աղմուկ բարձրացավ, երբ ես ասեցի, որ Հայաստանում հովիվների պահանջարկ կա և լրագրողի խնդրանքով կոնկրետ նշեցի Դպրաբակ գյուղի Վրեժ Վարդանյանի մասին, ով երկար ժամանակ չէր կարողանում հովիվ ճարել։
Ուրախությամբ պետք է նշեմ, որ այդ աղմուկի շնորհիվ մի երիտասարդ գնացել է Վրեժի մոտ ու աշխատանքի ընդունվել։
Ես ուրախ եմ, Վրեժն ու հովիվը` ևս»։