Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կրակել է պաշպանվելու նպատակով.պաշտպան

Ռոբերտ Սուքիասյանի խափանման միջոցը, որպես կալանավորումը ընտրելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդության մասին, ես տեղեկություններ չունեմ: Դա շատ զարմանալի է: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Քննչական կոմիտեից քիչ առաջ մեզ տեղեկացրել էին, որ Ռոբերտ Սուքիասյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

Մեղադրանքի վերաբերյալ պաշտպանը պատասխանել է մեր մի քանի հարցերին։

— Պարոն Միքայելյան, ընդունո՞ւմ է Ռոբերտ Սուքիասյանն իրեն վերագրվող մեղադրանքը, թե՞ ոչ, ցուցմունք տվե՞լ է։

— Ռոբերտ Սուքիասյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, իրավապահ մարմիններին պատրաստակամություն է հայտնել աջակցել, ներկայացրել է իր օրինակ զենքը, որն առգրավվել է: Դրանից հետո ձերբակալումն ինձ համար արդեն ապօրինի է: Եթե անձն ինքնակամ ներկայանում է ոստիկանություն, ի՞նչ փախչելու մասին է խոսքը: Ռոբերտ Սուքիասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների մասին, ընդունել է, որ ինքն է կրակել՝ պաշտպանության նպատակներով:

— Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել միջադեպը, ինչո՞ւ է պաշտպանվել Ռոբերտ Սուքիասյանը:

— Հանգամանքների մասին մանրամասներ չեմ կարող հայտնել, քանի որ այդպես կխանգարեմ նախաքննությանը, ինչպես նաև, դրանով կվնասվեն հակառակ կողմի շահերը, իսկ այդ դեպքում ես չեմ ուզում մեր դատավարությունը տեղափոխվի ֆեյսբուքյան կամ լրատվական հարթակ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքոում՝  ArmTimes

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ