Ես ամաչում եմ, երբ բողոքներ եմ կարդում թե ինչու մենք պիտի անվճար պատվաստենք մեր երկիր եկած արտասահմանցիներին

Նարեկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ես ամաչում եմ, երբ բողոքներ եմ կարդում թե ինչու մենք պիտի անվճար պատվաստենք մեր երկիր եկած արտասահմանցիներին:

Եվրամիությունը մեզ տալիս է 2,6 միլիարդ եվրոյի աջակցություն, օգնում է որ ռազմավարական ճանապարհ կառուցենք, բնությունը պահպանենք, նորմալ երկիր կառուցենք, Ամերիկան մեզ փող է տալիս, Ռուսաստանը- զինում է, Չինաստանը օգնում է, ճապոնիան օգնում է, պլյուս միլիոնավոր հայեր աշխարհի տասնյակ երկրներում են ապրում և այդ երկրներից ստանում են ամեն ինչ, էլ չասած թե Սպիտակի երկրաշաժի ժամանակ ինչքան են մեզ օգնել… ու այսքանը իմանալով, երբ հերթը հասնում է մեզ, որ մենք պիտի մի քանի արտասահմանցու անվճար պատվաստենք — բողոքում ենք?

Դա ճիշտ չէ, բարեկամներ: Բա ուր մնաց մեր հյուրասիրությունը? Չի կարելի լինել այդքան եսասեր ու կույր:

Առիթ է, որ կարող ենք օգնել, պիտի այո, օգնենք ուրախությամբ և խոնարհաբար: Դա մեր շնորհակալությունն է մյուս երկրներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ