Տո անասու՛ն, էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս. 2018-ին 250 մլն դոլար ավել փող է գնացել բյուջե

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին օրերին քննարկվող հարկատուների ցանկին:

Տո անասու՛ն, էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս ))

2018-ին 250 մլն դոլար ավել փող է գնացել բյուջե

Մեր «ԱնԱՉԱՌ» լրատվականները չգիտես ինչու մատնանշում են միայն այն, որ 2018-ին նախորդ տարվա հետ համեմատած նվազել է Սամվել Ալեքսանյանի վճարած հարկերը՝ համեմատած 2017-ի հետ:

Ալեքս Հոլդինգը 2018թ-ին վճարել է16.19 մլրդ դրամ՝ 5.28 մլրդ դրամով կամ 24.59%-ով ավելի քիչ քան 2017թ.-ին:

Ինչը ևս 1 անգամ վկայում է, որ երկրում բան է փոխվել:

Այսինքն Ալեքսանյանի ընկերությունը հեղափոխությունից հետո զրկվելով մենաշնորհներից, իսկ առաջինը հենց ներմուծվող ապրանքների մենաշնորհից, բնական է, որ պետք է շատ ավելի քիչ հարկ վճարեր:

Իսկ վերջին մի քանի օրվա ընթացքում մեր «ԱՆԱՉԱՌՆԵՐԸ» խոսում են միայն Ալեքասանյանի հարկերից:

Թե բա պակաս վճարած հարկերն էլ տակից վարչապետին է տվել՝ թան էլ չէ, փրթած մածուն 

Տպավորություն է ստեղծվում, որ Սամվել Ալեքսանյանը մի օր կարող է չդիմանալ ու բղավել «Կարգին հաղորդումից» հայտնի ֆրազան, «Տո անասու՛ն, էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»:

Բայց մեր «ԱՆԱՉԱՌՆԵՐԻՑ» ոչ ոք նույնիսկ չի ուզում նշել, որ առաջին 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 926.77 մլրդ դրամ, ինչը 2017թ. ցուցանիշից ավել է 119.37 մլրդ դրամով կամ 14.78%-ով։

Հեչ, երկրում բան չի փոխվել, ուղղակի 2018-ին մի 250 մլն դոլար ավել փող է գնացել բյուջե:

Տո անասու՛ն, էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս )) 2018-ին 250 մլն դոլար ավել փող է գնացել բյուջեՄեր «ԱնԱՉԱՌ»…

Posted by Taron Chakhoyan on Monday, February 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ