Ֆիզուլիում կրկին հրդեհ է. Այրվում է ականապատ տարածք

Ադրբեջանի Արտակագ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ֆիզուլիի (Վարանդա) շրջանի Գարազալի գյուղում՝ Հադրութի ուղղությամբ, ականապատված լեռնային տարածքում հրդեհ է բռնկվել բաց դաշտում և մասամբ անտառային գոտում: Հայտնում է ադրբեջանական MInval.az-ը։

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԻՆ-ը, ահազանգից հետո անմիջապես սկսվել են անհրաժեշտ միջոցառումները, ներգրավվել է նախարարության ավիացիոն ջոկատի ուղղաթիռը

Ներկայումս ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրդեհը մարելու ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ