Նախարարների հանդիպման ժամանակ «զգեստապահարանից» տղամարդ է դուրս եկել

Ղրիմի տրանսպորտի նախարարությունը ՌԻԱ Նովոստիին բացատրել է տեսակապի միջոցով նախարարների հանդիպմանը «զգեստապահարանից տղամարդու դուրս գալու» տեսանյութը, որը լայնորեն տարածվում է համացանցում:

Վերջերս համացանցում և տելեգրամ ալիքներում հայտնվել է մի տեսանյութ, որում Ղրիմում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ հանդիպմանը «զգեստապահարանից» մի տղամարդ է դուրս եկել:

«Դա զգեստապահարան չէ, այլ հարևանությամբ գտնվող աշխատանքային սենյակ»,-բացատրել են Ղրիմի տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից։Միևնույն ժամանակ, գործակալության զրուցակիցը պարզաբանել է, որ «զգեստապահարանից դուրս եկած տղամարդը» Ղրիմի ավտոմոբիլային ճանապարհների ծառայության առաջին տեղակալն է, ով նույնպես պետք է մասնակցեր տեսակապով հանդիպմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ