Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը հուզիչ տողերով է շնորհավորել Հայաստանին

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը հուզիչ տողերով է շնորհավորել Հայաստանին ու հայ ժողովրդին Առաջին Հանրապետության հիմնադրման տարեդարձի առթիվ։

«Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ; մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ; մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա; մաղթում եմ հայերին հպարտ լինել` այս երկիրը իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»,- գրել է Լաքոտը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ