Սև ծովից ցիկլոն է գալիս Հայաստան. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Հայաստանում տաք օդի ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիսի 27-ը ներառյալ, ինչի արդյունքում հատկապես գիշերը և երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

Այսօր կեսօրից հետո անձրև և ամպրոպ է սպասվում է նաև Երևանում։ Մայրաքաղաքում ցերեկը կգրանցվի 30-32, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ