ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել է այս տարվա քննական կենտրոնների ցանկը

ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարի հրամանով հաստատվել է այս տարվա քննական կենտրոնների ցանկը:

Քննական կենտրոններն այս տարի 36-ն են՝ 13-ը մայրաքաղաքում և 23-ը՝ մարզերում: Եվս 5 քննական կենտրոն գործելու է Արցախում:

Երեւանում քննական կենտրոններն են թիվ 11, 14, 88, 135, 155, 168, 200 հիմնական, թիվ 29, 62, 118, 170, 189, 190 ավագ դպրոցները:

Արագածոտնի մարզում քննական կենտրոններն են լինելու Աշտարակի թիվ 3 հիմնական, թիվ 5 ավագ դպրոցները: Արարատի մարզում՝ Արտաշատի թիվ 1, 4 դպրոցները: Արմավիրի մարզում՝ թիվ 1 հիմնական, 5 եւ 6 ավագ դպրոցները:

Գեղարքունիքի մարզում քննական կենտրոններն են թիվ 3, 8 դպրոցները: Լոռու մարզում քննական կենտրոնների թիվը 3-ն է՝ թիվ 5, թիվ 6, թիվ 24 դպրոցները:

Կոտայքի մարզի քննական 3 կենտրոնները՝ թիվ 3, 4, 5 դպրոցները գտնվում են քաղաք Չարենցավանում:

Շիրակի մարզի քննական կենտրոնների թիվը եւս 3-ն է՝ Գյումրու թիվ 10, 11, 21 հիմնական դպրոցները:

Սյունիքի մարզի 2 քննական կենտրոններից մեկը գտնվում է Գորիսում՝ թիվ 3 հիմն. դպրոց, իսկ մյուսը՝ Կապանում՝ թիվ 6 հիմնական դպրոց:

Վայոց ձորում կլինի 1 քննական կենտրոն՝ Եղեգնաձորի ավագ դպրոցը, իսկ Տավուշի մարզում քննական կենտրոնները կլինեն Իջեւանի ավագ դպրոցը եւ թիվ 3 հիմնական դպրոցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ