Սամվել Ալեքսանյանի տիկնոջ ծննդյան խնջույքն ու հայտնի հյուրերը

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր գործարար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տիկնոջ` Շողերինա Մկրտչյանի ծննդյան տարեդարձն է:

Հայտնի գործարարի կինն իր տարեդարձը նշում է «Մոնարխ» ռեստորանում: Երեկույթին մասնակցում են հայ շոուբիզնեսի աստղերից` դերասանուհի Արփի Գաբրիելյանը, հեռուստալրագրող Արուսիկ Տիգրանյանը, երգիչ Սպիտակցի Հայկոն, ինչպես նաև դիմահարդար Ագա Քանքանյանը, վարսահարդար Անի Ավդալյանը և այլք:

Արփի Գաբրիելյանի` Ինստագրամում հրապարակած կադրերում երևում է, որ խնջույքին ներկա է նաև «օրենքով գող» Արմեն Ղազարյանի` «Պզոյի» կինը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ