Արցախի ԱԺ նախագահը Երեւանում շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերարին

Մարտի 27-ին Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ ներկայացուցչությունում, ԱՀ կառավարության շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերար Ասքանազ Տաճատի Վարդապետյանին՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ԱՀ դեմ սկսված պատերազմական գործողությունների ընթացքում կատարած անձնվեր աշխատանքների համար:

Արթուր Թովմասյանը, առհասարակ, բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի կյանքում, երախտագիտությամբ ընդգծել Վարդապետյանների՝ արցախյան պատերազմների ընթացքում Արցախին ցուցաբերած նյութական և բարոյական մեծ օժանդակությունը, կարևորել ջավախքահայությանը մատուցած նրանց գերդաստանի ծառայությունները:

ՀՀ Արցախի ներկայացուցչության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, շնորհավորելով Ասքանազ Վարդապետյանին, նրանց ընտանիքին է հանձնել խորհրդանշական նվերներ:

Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ ԱԺ նախագահի խորհրդական Արպատ Ավանեսյանը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ասքանազ Վարդապետյանի հայրը՝ Տաճատ Վարդապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Օլեգ Քամալյանը, պաշտոնատար այլ անձինք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ